ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ՌԴ սահմանային զորքերի 30–ամյա զինծառայողին կախված են գտել Երևանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով, տղամարդու դին հայտնաբերվել է Արաբկիր վարչական շրջանի տներից մեկում։
«Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում, միջադեպի հանգամանքները պարզվում են։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», – տեղեկացրեց նա։–0–