437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում հնչած կրակոցների հետքերով. երիտասարդներից մեկն ատրճանակով գնացել է ոստիկանություն ու հանձնվել (ՎԻԴԵՈ)

13:37
24 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 12-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ Մոլդովական փողոցում կռիվ է, նաև լսվել են կրակոցներ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Շտապ դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբերը, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ համակարգչային խաղերի սրահում 24-ից 27 տարեկան երիտասարդներ վիճաբանել են, հարվածներ հասցրել իրար ու պատճառել մարմնական վնասվածքներ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի երկու հոդվածով` խուլիգանություն և զենք-զինամթերք ապօրինի պահելն ու կրելը:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել չորս անձի՝ որպես մեղադրյալ ներգրավելու և ձերբակալելու մասին: Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 15-ին նրանցից երկուսը ներկայացել են բաժին ու ձերբակալվել:

Հետագա միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին ևս մի երիտասարդ գնացել է բաժին և ներկայացրել ենթադրյալ հանցագործության գործիք ատրճանակը: Նա էլ քննչական բաժնում տվել է խոստովանական ցուցմունք ու կալանավորվել: Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը