ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 9-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում