ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները հայտնաբերել են գյումրեցի սիրող-բուսաբանին. նա իր տանն ապօրինի կանեփ է աճեցրել։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, «Հետախուզում-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 15-ին տեղեկություններ են ստացվել, որ 63-ամյա մի գյումրեցի իր տանն ապօրինի աճեցնում է կանեփ, որից պատրաստում և օգտագործում է թմրամիջոց:
Տղամարդու բնակարանի հյուրասենյակում կատարած զննությամբ հայտնաբերել են 35 գրամ ընդհանուր կշռով, պլաստիկ տարաների մեջ աճեցված կանեփի բույսի ցողուններ:
Գյումրեցին հայտարարել է, որ հայտնաբերվածը ցանել է անձամբ բույսերի նկատմամբ հետաքրքրասիրություն ունենալու պատճառով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:–0–