437.27
4.41
404.32
-7
Եղանակը Երևանում
Հայ

ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)

16:36
20 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր:

ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության հովանավորությամբ այսուհետ համագործակցություն է ծավալվելու դպրոցի և Երևանի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի միջև: Քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանի գլխավորությամբ Արարատ այցելած պատվիրակության կազմում էին երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը,  կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Գևորգ Մանասյանը, իրենց երկարամյա աշխատանքային վաստակով քոլեջի պատմությունը հարստացրած արվեստագետ-մանկարավարժներ, հաղորդում է «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ընկերության մամուլի ծառայությունը:

 «Երկու հիանալի ղեկավարներ, ինչպիսիք են Ռոմաանոս Մելիքյանի անվան քոլեջի և Ղազարոս Սարյանի անվան դպրոցի ղեկավարները, ընկերության և համագործակցության հուշագիր են ստորագրում: Սա շատ կարևոր իրադարձություն է և պետք է օրինակ դառնա մյուս բոլոր կրթօջախների համար»,-ասաց Արմեն Բուդաղյանը:

Համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը հաջորդեց նվերի հանձնումը: Ղազարոս Սարյանի դուստրը՝ Սոֆյա Սարյանը իր մեծանուն հայրիկի դիմանկարը նվիրեց նրա անունը կրող դպրոցին: Դիմանկարը պատկանում էր կոմպոզիտորի երևելի հոր՝ վարպետ Մարտիրոս Սարյանի վրձնին:

Արմեն Բուդաղյանն էլ մանրամասնորեն ներկայացրեց և դպրոցին հանձնեց բավականին արժեքավոր գրականություն: Նախքան այցը պարզել էին, որ դպրոցը 7-րդ դասարանի «Երաժշտական գրականության» դասագրքի կարիք ունի:

Համագործակցությունից երկու կողմերն էլ ակնկալում են արդյունավետություն, փոխաջակցություն և մշակութային կրթության որակի բարձրացում: Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը նշեց, որ մեծանուն երաժիշտը՝ ինքն էր խրախուսում  իր ամբողջ կյանքի ընթացքում խրախուսում շրջաններ այցելելն ու տեղի մշակութային հաստատությունների զարգացմանը նպատելը: «Այժմ շատ ուրախ ենք քոլեջ-դպրոց համագործակցության մեկնարկի առթիվ: Կարևոր է, որ երեխաները կշփվեն միմյանց հետ, միմյանցից կսվորեն և առաջընթաց կունենան»,-ասաց Վարազդատ Խաչումյանը: Ղազարոս Սարյանի անվան դպրոցի տնօրեն Գայանե Հովհաննիսյանն էլ համագործակցության հուշագրի ստորագրումը կարևոր համարեց փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնություններով հանդես գալու, մեթոդական և կադրային հարցերում աջակցություն ստանալու առումով:

Համագործակցության հուշագրի ստորագրման առթիվ կողմերին շնորհավորեց ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը ասաց․ «Մեր ընկերությունն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում մշակութային և սոցիալական նախագծերին, որոնք կամուրջներ են կառուցում մարդկանց, հասարակությունների և երկրների միջև: Երկու ուսումնական հաստատությունների համագործակցության գաղափարն ուղղված է մայրաքաղաքի և մարզերի միջև մշակութային և ստեղծագործական կապերի զարգացմանը։ Համոզված եմ, որ երկու կողմերն էլ ունեն հետաքրքիր նախագծեր և տաղանդավոր կատարողներ՝ միմյանց հետաքրքրելու և ստեղծագործաբար զարգանալու համար»։ 

Նա ընկերության ղեկավարության անունից վստահեցրեց, որ ընկերությունը պատրաստակամ է հովանավորել  մշակութային երկու հաստատությունների համատեղ միջոցառումները: Հենց այդպիսիս միջոցառմամբ ամրապնդվեց համագործակցության սկիզբը: Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան դպրոցի և Երևանի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի սաները ներկայացան համատեղ համերգով։ Միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ նաև ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության կողմից Արարատ քաղաքում իրականացված ներդրումային ծրագրերին, որոնք ուղղված են եղել համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, համայնքի բարեկարգմանն ու զարգացմանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:15
27 Փետրվարի 2024
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման պրեմիերան
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
15:02
09 Հունվարի 2024
«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը
09:42
08 Հունվարի 2024
Հունվարի 9–ին կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը
12:18
22 Դեկտեմբերի 2023
Հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
Պատմական իրադարձություն․ հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից