418.24
4.2
388.01
+20
Եղանակը Երևանում
Հայ

Սպանվել է քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» եղբայրը, կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

22:44
31 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. մայիսի 31-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում Վաղարշապատի հիվանդանոցի Շտապ Օգնության բաժանմունքից  ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Մարգարա -Զվարթնոց ավտոճանապարհի հատվածում հրազենային վնասվածքներով  տղամարդու դիակ է հայտնաբերվել, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

убийство_брат Дона Пипо.jpg

Նույն օրը` ժամը 18:30-ին,  ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13  հատ 5,45 տրամաչափի կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ և  «ԱԿՍՈՒ» մոդելի ինքնաձիգ՝ դատարկ պահեստատուփով: 

убийство_брат Дона Пипо.jpg

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երևան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել  «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո  «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի   ավտոմեքենան տեղափոխելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով մահացել է «Լեքսուս 570 » մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Ասատրյանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

убийство_брат Дона Пипо.jpg

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ԶԼՄ–ների հաղորդմամբ, սպանվածը քրեական հեղինակություն՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի եղբայրն է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
10 Մայիսի 2024
Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է Նևա գետը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ավտոբուսն ընկնում գետը․ ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2024
Մոս 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք Երևանում․ 5 մարդ բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
Երևանի Տիգրան Մեծի պողոտայում մոս 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՎԻԴԵՈ
10:18
10 Մայիսի 2024
Ռեստորանի ավտոկայանատեղիում 21–ամյա երիտասարդը դանակահարել է երկու երիտասարդի․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
21–ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է երկու երիտասարդի․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
22:06
09 Մայիսի 2024
Բեռնատարը ներխուժել է Հանրապետության հրապարակ․ այնտեղ ընթանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը (ՎԻԴԵՈ)
Վարորդը բեռնատարով ներխուժել է Հանրապետության հրապարակ, որտեղ անցկացվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիան․ ՎԻԴԵՈ
13:54
09 Մայիսի 2024
Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում 5 օրական երեխա է հայտնաբերվել
Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել
16:01
08 Մայիսի 2024
Լոռիում 56–ամյա որդին գիշերը բութ գործիքով հարվածել է 83–ամյա մորը․ կինն օրեր անց մահացել է
56–ամյա որդին գիշերը բութ գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել 83–ամյա մորը
14:56
08 Մայիսի 2024
Հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնի բարերից մեկում
Երևանի կենտրոնում հրդեհ է բռնկվել
13:14
07 Մայիսի 2024
Երկու տղամարդ Բագրատաշենի սահմանից վրացի անծանոթ անձից 1,5 դրամով գնել են ծխախոտ ու ցանկացել են վերավաճառել (ՎԻԴԵՈ)
Մեկուկես միլիոն դրամի ծխախոտը գնել էին վերավաճառելու նպատակով․ ՎԻԴԵՈ
10:38
07 Մայիսի 2024
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող տներում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
16:32
06 Մայիսի 2024
Գեղարքունիքում մարդ ու կին գողացել են բազմոց, բազկաթոռներ, սեղան, հեռուստացույց ու տարել իրենց տուն
Մարդ ու կին գողացել են բազմոց, բազկաթոռներ, սեղան, հեռուստացույց ու տարել իրենց տուն
11:49
06 Մայիսի 2024
Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում․ քաղաքացիները, վտանգելով իրենց կյանքը, վառվող ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորին
Քաղաքացիները, վտանգելով սեփական կյանքը, վառվող ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորին