+10
Եղանակը Երևանում
Հայ

«Կալաշնիկով», 3 նռնակ, 800 գրամ քաշով պայթուցիկ նյութեր. Արարատի մարզում մեծ քանակի զենք–զինամթերք է հայտնաբերվել

14:02
15 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ մայիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունները ստացան։

Դրանց հիման վրա բաժնի հետաքննության բաժանմունքում քրեական գործ հարուցվեց։

Մայիսի 14-ին, հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ Արաբկիրի ոստիկանները խուզարկեցին Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկը՝ հայտնաբերելով մեծ քանականությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք։

«Գործարանային համարը ներկանյութով ծածկված «Կալաշնիկովի» ինքնաձիգը, տարբեր տեսակի մեկփողանի հրացանները, 3 նռնակը, ընդհանուր 800 գրամ քաշով պայթուցիկ նյութերը, տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտները, փամփուշտներով լիցքավորված պահունակները և այլ ռազմամթերն առգրավվեց ու փաթեթավորվեց՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկելու նպատակով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Տանտերը՝ 55-ամյա Գ. Բ.-ն, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին ու ձերբակալվել։ 

«Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:46
22 Մարտի 2024
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ, ավելի քան 100–ը վիրավոր է (ՎԻԴԵՈ)
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ,  ավելի քան 100–ը վիրավոր է․ ՎԻԴԵՈ
22:55
22 Մարտի 2024
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (ՎԻԴԵՈ)
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր․ կադրեր դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
15:34
22 Մարտի 2024
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
11:10
22 Մարտի 2024
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
20:56
21 Մարտի 2024
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (ՖՈՏՈ)
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՖՈՏՈ
19:48
21 Մարտի 2024
Զինված հարձակում Երևանում․ տուժածը ԱՄՆ քաղաքացի է
Զինված հարձակում Երևանում․ տուժածը գլխի վնասվածք է ստացել
12:57
21 Մարտի 2024
Հայաստանում թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա է հայտնաբերվել
Թմրամիջոցների լաբորատորիան կահավորված էր օդափոխության և ոռոգման համակարգերով
09:25
21 Մարտի 2024
Ազատաշեն գյուղում 100 ճուտ է սատկել հրդեհի հետևանքով
Հրդեհի հետևանքով 100 ճուտ է սատկել
21:15
20 Մարտի 2024
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը (ՎԻԴԵՈ)
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը․ ՎԻԴԵՈ
14:39
20 Մարտի 2024
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է․ այն երկկողմանի փակ է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին  քարաթափում է․ այն երկկողմանի փակ է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:06
20 Մարտի 2024
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք