ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 10:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Կամրջի տակ՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում