438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Դաժան սպանություն Արարատի մարզում.21–ամյա երիտասարդը երկու դանակով մտել է տուն և բազմաթիվ հարվածներ հասցրել 59–ամյա կնոջը

22:15
12 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 12-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկը, որտեղից մարմնի 

տարբեր մասերում դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, ով որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի 3-րդ տան բնակչուհի՝ 59-ամյա Նունե Ն-ն է, ով տեղափոխվել է իր տանից։

Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով սպանության վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ին։

Պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել Նունե Ն-ի տան խոհանոցային հատվածում, որտեղ հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։

Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Կարեն Մ-ն, որպես կասկածյալ, ձերբակալվել է։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր սպանվածի հարազատներն ու հարևաններն էին, հրաժարվելով ֆոտոխցիկի առջև խոսել, ասում էին. «Ամեն ինչ ակնթարթային եղավ: Հարսը՝ նորածին երեխան գիրկն է եղել, երբ սպանություն կատարողը մտել է տուն ու ձեռքին եղած երկու դանակներով սկսել հարվածներ հասցնել իր զոհին:   Հարսը աթոռով փորձել է պաշտպանվել, սակայն նա հրել է հարսին ու նորից սկսել անկանոն դանակի հարվածներ հասցնել: Շտապօգնությունը շուտ եկավ ու վիրավորին տեղափոխեց, բայց նա հաստատ արդեն մահացել էր»:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ