437.67
4.35
404.35
-1
Եղանակը Երևանում
Հայ

Ալավերդիում 27 տարի առաջ տրակտոր էին գողացել. դեպքը բացահայտված է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

10:40
20 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները բացահայտել են 27 տարի առաջ կատարված տրակտորի գողության դեպքը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, 1992 թվականի ապրիլին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում անձնական ունեցվածքի գողություն էր կատարվել։ Գողոնը տրակտոր էր։

Դեպքի առթիվ Թումանյանի շրջանի ներքին գործերի բաժնում քրեական գործ էր հարուցվել։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ գողացված տրակտորը դեպքից օրեր անց՝ 1992 թվականի մայիսին, վաճառվել է Լորուտ գյուղի մի բնակչի՝ 55.000 ռուբլով։ Հետագա միջոցառումներով պարզվել էր, որ տրակտորը վաճառած անձը այն գողացողը չէ, բայց տեղյակ է եղել, որ տրակտորը գողացված է։ 

Հետևողական հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները, օրերս բավարար ապացույցներ ձեռք բերելով, հիմնավորել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով 27 տարվա վաղեմության գողությունը։ 

«Պարզվել է, որ տրակտորը գողացել է 1967 թվականին ծնված և Տավուշի մարզի Արճիշ գյուղում ապրած մի տղամարդ, որը տարիներ առաջ մահացել է։ Իհարկե, իրավական առումով, նաև այս դեպքում, գործում է վաղեմության ժամկետի սկզբունքը, սակայն ցանկացած հանցագործության բացահայտում, անկախ վաղեմությունից ու ժամկետներից, կարևոր է և՛ արարքի ամբողջական գնահատման, և՛ պատժի, թեկուզև բարոյական պատժի անխուսափելիության տեսանկյունից»,  – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ