ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի են նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից 18–ամյա հիվանդի բռնաբարության փորձի մասին։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, այսօր՝ հունվարի 18-ին, Աստղիկ Հ.-ն ոստիկանության Կապանի բաժնում հայտնել է, որ ժամը 00.30-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ Անուշավան Կարապետյանը փորձել է բռնաբարել իրեն։
Կայքի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը 53 տարեկան է, ծնունդով Երևանից է, սակայն պայմանագրային հիմունքներով աշխատում է Կապանի բժշկական կենտրոնում և բնակվում է Կապանում։
Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան
Նրա նկատմամբ բողոք գրած Աստղիկ Հ.-ն հունվարի 16-ին, ժամը 21.10-ի սահմաններում «դեղորայքային էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ ընդունվել է նշված բժշկական կենտրոն և, ըստ նրա հայտարարության, գիշերը վերակենդանացման բաժանմունքից Ա. Կարապետյանը իրեն տեղափոխել է բժիշկների սենյակ և փորձել իր կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ կատարել, սակայն դա նրան չի հաջողվել։
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ։–0–