ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18:30-ի սահմաններում Սևան քաղաքի Արա Գեղեցիկ փողոցից դեպի Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ հատված տանող ավտոճանապարհին բախվել են 43-ամյա Կարո Պողոսյանի վարած Mercedes մակնիշի և 55-ամյա Վարուժան Մինասյանի վարած Volvo մակնիշի ավտոմեքենաները:
Загружается новость ... "Лево"
Վթարի հետևանքով Mercedes-ի վարոդ Կ. Պողոսյանը, նրա ուղևորը՝ 68-ամյա Ամալյա Վարդանյանը և Volvo-ի վարորդ Վ. Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Կայքի հաղորդմամբ, վիրավորներից Կ. Պողոսյանն ու Ա. Վարդանյանը գտնվում են ծանր վիճակում, իսկ Վ. Միանասյանը` կայուն ծանր:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:–0–