ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ուշ երեկոյան մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ. Ժամը 22:45-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի 48 շենքի մոտ՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Загружается новость ... "Лево"
Վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա է, տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, նրա ինքնազգացողությունը վատացել է և դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:–0–