ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13։40-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մելիք Մելքոնյանը իր վարած ԳԱԶ 53 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պատճառներով կողաշրջվել է։
Վթարի հետևանքով վարորդ Մ. Մելքոնյանը ու նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 57-ամյա Սաշիկ Վերանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում