ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները 5 սահմանախախտի են ձերբակալել հայ-թուրքական սահմանին:
Ինչպես հայտնում է ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, ռուս սահմանապահներն Արտաշատի սահմանային ջոկատի հատվածում կանխել են հանցախմբի գործողությունները, որը փորձել է անօրինական ճանապարհով հատել Հայաստանի սահմանը։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Աֆղանստանի Հանրապետության 5 քաղաքացիներ: Սահմանախախտներն օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին:
Ներկայում իրականացվում են համալիր գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։–0–