ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ մայիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:40-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ոստիկանները՝ բացելով բնակարանի դուռը, ներսում հայտնաբերել են տանտիրոջ՝ 43-ամյա Մ. Հ.-ի դին: Ոստիկանները բնակարանում հայտնաբերել են երկտող: Հետաքննիչը երկտողը առգրավել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական:-0-