ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երուսաղեմում բեռնատարը մխրճվել է անցորդների ամբոխի մեջ, ինչի հետևանքով առնվազն չորս մարդ մահացել է, ևս 15–ը վիրավոր է, հաղորդում է
ՏԱՍՍ–ը` հղում անելով Тhe Jerusalem Post թերթի էլեկտրոնային տարբերակին։
Ըստ իրավապահների, խոսքը մտադրված հարձակման մասին է։
«Սա ահաբեկչություն է», – Reuters–ը մեջբերում է ոստիկանության հայտարարությունը։
Միջադեպի վայրում աշխատող բժիշկների խոսքերով, «տուժածները մի խումբ երիտասարդներ են, ովքեր միջադեպի պահին դուրս էին գալիս ավտոբուսից», հաղորդում է Тhe Jerusalem Post–ը։
Տրանսպորտային միջոցի վարորդը չեզոքացվել է։–0–