436.65
4.37
404.34
+7
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում ցույցի ժամանակ ծեծի ենթարկված լրագրողը վերակենդանացման բաժանմունքում է

11:55
19 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի լրագրող Տիրայր Մուրադյանը, ով հինգշաբթի տուժել է Երևանի ցույցերի ժամանակ, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այս մասին լրագրողը հայտնել է «Ազատություն» ռ/կ–ին։

Հիշեցնենք, որ այս առավոտյան ցուցարարներն արգելափակել էին կառավարության շենքերի մուտքերը։ Մեծ թվով ոստիկաններ էլ բացեցին արգելքն ու հետ մղեցին ակցիայի մասնակիցներին։

Մուրադյանի խոսքով, նա գտնվում էր կառավարական թիվ 3 շենքի մոտ և այլ լրագրողների հետ լուսաբանում էր ընդդիմության հանրահավաքը, երբ նկատել է երկու կասկածելի անձանց, ովքեր իրենց չէին պահում սովորական ցուցարարների նման։

«Նրանք խոսում էին հեռախոսով և ինչ–որ մեկին բան էին պատմում։ Նրանք նաև տեսան, որ ես նկատեցի դա ու հասցրեցի լուսանկարել», – ասաց Մուրադյանն ու հավելեց, որ դրանից հետո այդ անձինք հարձակվեցին նրա վրա, վնասեցին ֆոտոխցիկն ու ծեծեցին։

Այնուհետև Մուրադյանը հոսպիտալացվեց։

«Երբ արդեն հիվանդանոցում էի, ինձ զանգահարեցին ոստիկանության կենտրոնական բաժնից և ասացին, որ շուտով կգան։ Ես պարտաստվում եմ ամեն ինչ պատմել ոստիկաններին ու դիմում ներկայացնել միջադեպի փաստով», – ասաց Մուրադյանը։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ