ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանի Ծիծեռնակաբերդի անտառում դի է հայտնաբերվել։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 18-ին, ժամը 23.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է դի, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են Լ. Հ.-ի (1931 թ. ծնված) դին:
Փրկարարները դին դուրս են բերել անտառից և հանձնել դի տեղափոխող բրիգադին:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում