437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Վանաձորում գիշերը հարձակվել են բժշկական քոլեջի պահակի վրա, սպառնացել դանակով, ատրճանակով ու գումար հափշտակել

17:00
17 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի պահակի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 15-ին ժամը 01:00-ի սահմաններում դիմակավորված երկու անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի մասնաշենքի մուտքի դուռը և մուտք գործել մասնաշենք:

Այնուհետև ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք որպես զենք օգտագործվող առարկայի՝ դանակի և ատրճանակի գործադրման սպառնալիքով, կպչուն ժապավենով և հեռախոսալարերով կապել են կազմակերպության գիշերային պահակի ձեռքերը և ոտքերը, ջարդել տարբեր աշխատասենյակների դռներ և տնօրենի աշխատասենյակից հափշտակել առկա գումարը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ  Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով (ավազակություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), կատարվել է դեպքի վայրի զննություն, ՊՈԱԿ-ի պահակը ճանաչվել է տուժող, մշակվել է քննչական պլան:

Դեպքի վայրից առգրավվել են ձեռնոցներ, դիմակ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ միջոցներ ձեռնարկել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը