ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ իրավապահ մարմինները չեն բացառում, որ Մոսկվայի հարավ–արևմուտքում գտնվող «Ռիո» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառը կարող է հրկիզումը լինել։
Ինչպես
ՏԱՍՍ–ին հաղորդել է ՌԴ ԱԻՆ ճգնաժամային իրավիճակների վարչության կենտրոնի հերթապահ սպան, հրդեհը մարվել է, տուժածներ չկան։
«Առևտրի կենտրոնի շենքի ճակատային մասում բռնկված հրդեհը մարվել է։ Նախնական տվյալներով, հրդեհի մակերեսը կազմել է 200 քառակուսի մետր։ ԱԻՆ աշխատակիցները ստուգում են համալիրի տարածքը, տուժածներ չկան», – նշել է գործակալության զրուցակիցը։
Ճակատային մասում բռնկված հրդեհի հետևանքով բռնկվել են նաև շենքի մոտ կայանած երկու ավտոմեքենաները։ Մինչև փրկարարակների դեպքի վայր հասնելը առևտրի կենտրոնից տարհանվել է մոտ 500 մարդ։
Առևտրի կենտրոնների ցանցը ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբում։–0–