437.67
4.35
404.35
-2
Եղանակը Երևանում
Հայ

Պարզվել է Վանաձորում 21-ամյա երիտասարդի սպանության շարժառիթը

16:51
21 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել է երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու շարժառիթը, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Վանաձորում հայտնաբերվել է 21–ամյա երիտասարդի դի` սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով>>
Նախօրեի երեկոյան ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցեի՝ վանաձորցիներին հայտնի «Ծառի մոտ» հատվածում, երիտասարդ տղայի դի կա։

Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Հարություն Աղաջանյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Մահացածը 1995 թվականի ծնված, Վանաձոր քաղաքի բնակիչ Հարություն Աղաջանյանն էր, ում դին հայտնաբերել էին` ծակած-կտրած վերքերով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանի գլխավորությամբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։

Դեպքի առթիվ 2016 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), մշակվել քննչական պլան:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է ավտոտեխսպասարկման կայանի մոտ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Վանաձոր քաղաքի բնակիչ է, 22 տարեկան։ Կասկածյալը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ