437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հենրիխ Մխիթարյան. խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

14:58
22 Ապրիլի 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նիգերիայում ողբերգություն է տեղի ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ (2:1):

Ինչպես տեղեկացնում է armsport–ը, հղում անելով «Mirror»-ին, Քալաբար քաղաքի համատեղ դիտման կենտրոններից մեկում ավելի քան 30 մարդ է զոհվել էլեկտրական հոսանքի հարվածից:

Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը ՄՅՈւ– «Անդերլեխտ» պատասխան խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>

Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ էլեկտրական լարերից մեկը, որը շատ մոտ է գտնվել հանդիսատեսի կենտրոնին, խաղի ժամանակ ընկել է հաստատության վրա:

«Մանչեսթեր Յունայթեդը» Twitter պաշտոնական էջում ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և ընկերներին:

Facebook–յան իր էջում այս կապակցությամբ գրառում է կատարել նաև Հենրիխ Մխիթարյանը` նշելով, որ խորապես վշտացած է Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

«Աղոթում եմ մեր երկրպագուների հավերժ հանգստության համար և տոկունություն եմ մաղթում ողբերգության հետևանքով տուժածներին», – նշել է Մխիթարյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը