Մոսկվայում տաքսին մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. հրապարակվել են ՃՏՊ–ի կադրերը (ՎԻԴԵՈ)
15:25
17 Հունիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Մոսկվայի կենտրոնում տաքսին մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։
Lenta.ru-ի–հաղորդմամբ, վրաերթի հետևանքով տուժել է ութ մարդ։ Յոթի վիճակը գնահատվում է բավարար, մեկ կնոջ վիճակ միջին ծանրության է։ Վրաերթի պահը ֆիքսել են տեսահսկման սարքերը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես «Յանդեքս.Տաքսի» ծառայության լոգոյով մեքենան դուրս է գալիս մայթ ու մխրճվում մարդկանց ամբոխի մեջ։ Վարորդը փորձում է փախչել, սակայն նրան բռնում են ականատեսները։
«112» Telegram–ալիքի տեղեկատվությամբ, մեքենայի ղեկին գտնվող` Ղրղըզստանի քաղաքացի Անարբեկ Չինգիզը քնել է և պատահաբար սեղմել գազի ոտնակը։ Նա պատմել է, որ մինչև վթարն աշխատել է ավելի քան երկու օր և հանգստացել մեքենայում։–0–
Փողոցում քաղաքացիներից մեկը վազել է երիտասարդի հետևից, սակայն նա փախուստի ընթացքում պայուսակից հանել է դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ․ ՖՈՏՈ