415.63
4.18
390.04
+14
Եղանակը Երևանում
Հայ

Կարագանդայում ողբերգության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանը փախել է ՌԴ. ղազախ օպերաշխատողները մեկնել են ՌԴ և Հայաստան

17:15
08 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի-Առմենիա/. Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել, փախել է Ռուսաստան: Ղազախական օպերատիվ- քննչական խմբերն ուղարկվել են Ռուսաստան և Հայաստան։ Այդ մասին Աստանայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի ներքին գործերի առաջին փոխնախարար Ժանատ Սուլեյմենովը, փոխանցում է kaztag.kz-ը: 

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, հունվարի 1–ի գիշերը Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում կենցաղային հողի վրա տեղի է ունեցել ծեծկռտուք ռեստորանի այցելուների միջև, ինչի հետևանքով տղամարդ է մահացել, երեք մարդ վիրավորվել է։ Ղազախական ԶԼՄ–ների հաղորդմամբ, փաստի առթիվ իրականացվում է նախաքննություն ՔՕ 99–րդ հոդվածի 1–ի մասին հատկանիշներով (սպանություն)։ Կարագանդայի ոստիկանների կողմից հետախուզում է հայտարարվել Գուրուրյան Նարեկի նկատմամբ։

Նա նշել է, որ «քննության տրամադրության տակ են տեսաձայնագրություններ, տուժածների հարցաքննությունները, առերեսումներ»:

Սուլեյմենովը նաև նշել է, որ քննության ընթացքում պարզվել է, որ միջադեպը կրում է զուտ կենցաղային բնույթ: 

Загружается новость ... "Лево"

«Այստեղ չեն դիտարկվում ազգամիջյան կոնֆլիկտի հարցեր: Դա պետք է հատուկ շեշտել», - ասել է նա:

Կարագանդայի ռեստորանում տեղի ունեցած ողբերգությունը և մի քանի օր անց կազմակերպված հանրահավաքները դարձել են քննարկման առարկա Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ–ների և ուժային գերատեսչությունների մակարդակով։ Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ու Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովն անթույլատրելի են համարել կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան ներբերանգ տալու փորձերը։ 

Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է, որ անցկացվելու է արդար քննություն և դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան: 

Ղազախական ԶԼՄ–ների հաղորդմամբ, փաստի առթիվ սկսվել է նախաքննություն «Սպանություն» հոդվածով։ Tengrinews.kz պորտալի հաղորդմամբ, ձերբակալվել է 7 կասկածյալ (նրանցից հինգը կալանավորվել է), մեկ կասկածյալի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Աղբյուրի տվյալներով, Կարագանդայի մարզի ոստիկանությունում սկսվել է նախաքննություն «Սոցիալական, ազգային, տոհմական, ռասայական, հասարակարգային կամ կրոնական թշնամության հրահրում» հոդվածով։ 

Zakon.kz կայքն ավելի վաղ հաղորդել էր, որ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները ձերբակալել են երեք տղամարդու` Մալխասյան Թորգոմ, Մալխասյան Սոխակ, Նադիրբեկով Կաիր։ Նրանք կասկածվում են ծանր հանցագործություն կատարելու մեջ, Կարագանդայի դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։ Կարագանդայի ոստիկանների կողմից հետախուզում է հայտարարվել Գուրուրյան Նարեկի նկատմամբ։– 0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
23 Ապրիլի 2024
Երևանում Mercedes–ը երթևկում է հանդիպակաց գոտիով․ վարորդին հայտնաբերել են (ՎԻԴԵՈ)
Երևանում Mercedes–ը երթևկում է հանդիպակաց գոտիով․ ՎԻԴԵՈ
11:44
23 Ապրիլի 2024
Սարսափելի դեպք Երևանում․ 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
Երևանում 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
11:12
23 Ապրիլի 2024
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին․ կա վիրավոր
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին
10:32
23 Ապրիլի 2024
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայրում աշխատել է 3 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ ՖՈՏՈ
15:36
22 Ապրիլի 2024
38–ամյա որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
Որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
14:09
22 Ապրիլի 2024
Երևանի «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 3 տաղավար
6 մարտական հաշվարկ է մեկնել բռնկված հրդեհի ահազանգով
13:06
22 Ապրիլի 2024
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (ՎԻԴԵՈ)
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ ՎԻԴԵՈ
11:25
22 Ապրիլի 2024
Փլուզվել է Շտապբուժօգնության ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը (ՖՈՏՈ)
Դեպքի վայր է մեկնել փրկարարական երեք խումբ․ ՖՈՏՈ
21:36
21 Ապրիլի 2024
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
15:07
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
Այսօր Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է․ ՎԻԴԵՈ
14:24
19 Ապրիլի 2024
ՀՌՀ–ում իրականացվել է ուսանողների տարհանում՝ որպես ուսումնական տագնապ․ այն համընկել է ռումբի մասին ահազանգի հետ
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ