ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ղազախստանի ներքին գործերում պատասխանել են Նարեկ Գուրունյանի հայտարարությանը, ով գտնվում է հետախուզման մեջ հունվարի 1–ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում գրանցված սպանության գործով, հայտնում է «КазТаг»:
Ավելի վաղ նշվում էր, որ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրունյանը հայտարարություն է տարածել` նշելով, ոչ մեկին չի սպանել և պատրաստ է հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին և խնդրում է նրանց տրամադրել անվտանգություն ու իրականացնել թափանցիկ քննություն։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտարարել է Ղազախստանի ներքին գործերի նախարարության ներքին և արտաքին կապերի վարչության տնօրեն Ալմաս Սադուբաևը, այսօրվա դրությամբ խուլիգանության և 23-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է 8 մարդ, կասկածյալներից մեկն է` հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրունյանը:
«Հետաքննվող գործի շրջանակում ոստիկանները մեկնել են նրա հնարավոր գտնվելու վայրեր: Համացանցում կասկածյալի ուղերձի հայտնվելու հետ կապված նրա հարազատներին են փոխանցվել մեր աշխատակիցների տվյալները: Սակայն մինչև այսօր ոչ մեկ չի փորձել կապ հաստատել», - ասել է Սադուբաևը:
Նա նշել է նաև, որ Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը երաշխավորում է գործի օբյեկտիվ, բազմակողմանի հետաքննությունը և խորհրուրդ է տալիս քաղաքացի Գուրունյանին կամավոր հանձնվել ոստիկանությանը` խուսափելով ծանրացուցիչ հանգամանքների առաջացումից:-0-