ՀՀ ոստիկանությունը ստուգում է Երևան-Մոսկվա ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին տեղեկատվությունը

24.03.2016, 15:17
Ոստիկանությունը ստուգում է Երևան-Մոսկվա ինքնաթիռում իբր տեղադրված ռումբի մասին տեղեկատվությունը։
ՀՀ ոստիկանությունը ստուգում է Երևան-Մոսկվա ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը ստուգում է Երևան-Մոսկվա ինքնաթիռում իբր տեղադրված ռումբի մասին տեղեկատվությունը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Ոստիկանության լրատվության ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

ՀՀ ԱԻՆ–ն ահազանգ չի ստացել Երևան ուղևորվող ինքնաթիռում ռումբի առկայության մասին (ԼՐԱՑՎԱԾ)>>

Հայկական  ԶԼՄ–ները հայտնել են, որ Երևան–Մոսկվա ուղևորվող ինքնաթիռներից մեկում ռումբ է տեղադրված։ 

«Տեղեկատվությունը ստուգվում է», - ասաց Մալխասյանը: -0-