Եվս մեկ պատանդ ազատ է արձակվել ՊՊԾ գնդի շենքի տարածքից. ԱԱԾ
18.07.2016,
15:53
ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում, բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ:
ԵՐԵՎԱՆ,18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 18-ին ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում, բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն։
Զինված անձինք շարունակում են պատանդ պահել հինգ ոստիկանի. ոստիկանություն>>
«Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները: Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները: ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ԱԱԾ հաղորդագրության համաձայն, ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով: -0-