ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հուլիսի 10–ին, Բաթումում զբոսաշրջիկներով դելտապլան է ծովն ընկել։
Այս մասին հաղորդում է «Նովոյե Վրեմիան»` հղում անելով Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը։
«Նովոստի–Գրուզիա»–ի հաղորդմամբ, վրացի փրկարարներն օպերատիվ կերպով զբոսաշրջիկներին հանել են ջրից, նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում։
ԶԼՄ–ների հաղորդմամբ, Բաթումի զբոսանավերի ակումբի մոտ ջուրն ընկած զբոսաշրջիկները Ուկրաինայի (70 տարեկան) և Քաթարի (31 տարեկան) քաղաքացիներ են։–0–