ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:10-ի սահմանում Արշակունյանց պողոտայում՝ «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրի դիմաց, Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ 23-ամյա Հովհաննես Հովիկյանը իր վարած «FIAT» մակնիշի համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի, այնուհետև բախվել է հաստաբուն ծառին:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով հետիոտնին և 2 ուղևորի, իսկ որոշ ժամանակ անց նաև վարորդին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննիչները, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորների մեջ կա նաև կին ոստիկան: -0-