441.52
4.45
403.58
0
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանությունը ցրել է Թբիլիսիում հակառուսական ցույցը, կան տուժածներ

10:16
21 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բազմահազարանոց ակցիան ավարտվել է ցուցարարների ցրմամբ։ Վրաստանի Առողջապահության նախարարության տվյալներով, տուժել է 52 մարդ, այդ թվում` 38 ոստիկան։ Հիվանդանոցներ են տեղափոխվել տասնյակ մարդիկ, գրում է ՏԱՍՍ–ը։

Ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցաններ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել։ Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ–ները, ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ։

Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները, ովքեր պահանջում են խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, սկսել էին գրոհել խորհրդարանի շենքը։ Ընդդիմությունը կատարվածի համար մեղադրում է իշխանություններին։ Կառավարությունն իր հերթին մեղադրում է ընդդիմախոսներին հուզումներ հրահրելու մեջ։

Загружается новость ... "Право"

Հանրահավաքի պատճառը հունիսի 20–ին Ուղղափառության միջխորհրդանական վեհաժողովի նիստի ժամանակ գրանցված միջադեպն է։ Վեհաժողովի նախագահը ՌԴ Պետդումայի անդամ Սերգեյ Գավրիլովն է։ Վեհաժողովի բյուրոյի հետ վրացի կազմակերպիչների նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը պետք է վարեր կազմակերպության քարտուղարներից մեկը, սակայն անսպասելիորեն Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցրել է Սերգեյ Գավրիլովը։ Նա ռուսերեն դիմել է հավաքվածներին։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության ընդդիմադիրների կարծիքով, Սերգեյ Գավրիլովի նախագահությունը թբիլիսյան վեհաժողովում վիրավորական է։ Ընդմիջման ժամանակ ընդդիմադիրները զբաղեցրել են նախագահության ողջ տարածքն ու թույլ չեն տվել պարոն Գավրիլովին կրկին նստել աթոռին։ Վեհաժողովի նիստը դադարեցվել է անորոշ ժամանակով։
Ընդդիմության կոչով մարդիկ տարերայնորեն սկսել են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ։ Ցուցարարների գլխավոր պահանջը ՆԳՆ ղեկավարի և խորհրդարանի խոսնակի հրաժարականն է։
Կեսգիշերին մոտ բախումներ են տեղի ունեցել հավաքվածների և ոստիկանների միջև, որոնք ավելի ուշ մասշտաբային բնույթ են սկսել կրել, ցուցարարները փորձել են գրոհել շենքը։

Հատուկ ջոկատայինները մի քանի անգամ արցունքաբեր գազ են կիրառել։ Ինչ–որ պահի ցուցարարները հրաժարվել են գրոհելու մտքից և հանդարտվել։

Ուրբաթ ցուցարարների և ոստիկաների միջև հաշտությունն ավարտվել է։ Ցուցարարները կրկին փորձել են անցնել ոստիկանական շղթայումը և ներթափանցել խորհրդարան, և կրկին հանդիպել են ռետինե փամփուշտների և արցունքաբեր գազի։

Ավելի ուշ ՆԳՆ ղեկավարությունը որոշում է կայացրել ցույցը ցրելու վերաբերյալ, և գործի են դրվել ջրցանները։ Խորհրդարանի մոտ հավաքվածներին հաջողվել է ցրել, սակայն Ռուսթավելի պողոտայում մնացել են մարդկանց առանձին խմբեր, որոնք հրաժարվել են հեռանալ և հատուկ ջոկատայինների ուղղությամբ տարբեր առարկաներ են նետել։ Առավոտյան ոստիկանությանը հաջողվել է ամբողջովին մաքրել Ռուստավելիի պողոտան ցուցարարներից։

Ցրումից հետո ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել մարդկանց։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում