437.27
4.41
404.32
-6
Եղանակը Երևանում
Հայ

Թբիլիսիում ցուցարարները գրոհում են խորհրդարանի շենքը (ՎԻԴԵՈ)

00:23
21 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները, ովքեր պահանջում են խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, սկսել են գրոհել խորհրդարանի շենքը։ Ոստիկանությունը փորձում է զսպել ցուցարարներին, հաղորդում է «Կոմերսանտը»։

Հանրահավաքին մասնակցում է մոտ 10 հազար մարդ։ Խորհրդարանի շենքի մոտ է տեղակայվել հատուկ նշանակության ջոկատն ու հատուկ տեխնիկան, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով վրացական ԶԼՄ–ներին։ Հատուկ միջոցներ դեռ չեն կիրառվում։

«Նովայա գազետայի» տեղեկատվության համաձայն, մոտ 100 ցուցարար հավաքվել է Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտ։ Նրանք բղավում են «Ռուսաստանն օկուպանտ է»։

Վրաստանի ՆԳՆ–ն կոչ է արել ցուցարարներին «անհապաղ դադարեցնել օրենքի խախտումն ու բռնությունը» և հեռանալ խորհրդարանի տարածքից։

«Հակառակ դեպքում ոստիկանությունը կձեռնարկի օրենքով նախատեսված միջոցառումներ», – նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։

ՆԳ նախարար Գեորգի Գախարիան հայտարարել է լրագրողերին, որ պատրաստ է հրաժարական տալ. «Խնդիր չկա, ես հրաժարական կտամ, եթե լինի նման անհրաժեշտություն»։

Հանրահավաքի պատճառը նախօրեին` հունիսի 20–ին, Ուղղափառության միջխորհրդանական վեհաժողովի նիստի ժամանակ գրանցված միջադեպն է։ Վեհաժողովի նախագահը ՌԴ Պետդումայի անդամ Սերգեյ Գավրիլովն է։ Վեհաժողովի բյուրոյի հետ վրացի կազմակերպիչների նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը պետք է վարեր կազմակերպության քարտուղարներից մեկը, սակայն անսպասելիորեն Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնում է Սերգեյ Գավրիլովը։ Նա ռուսերեն դիմում է հավաքվածներին։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության ընդդիմադիրների կարծիքով, Սերգեյ Գավրիլովի նախագահությունը թբիլիսյան վեհաժողովում վիրավորական է։ Ընդմիջման ժամանակ ընդդիմադիրները զբաղեցնում են նախագահության ողջ տարածքն ու թույլ չեն տալիս պարոն Գավրիլովին կրկին նստել աթոռին։ Վեհաժողովի նիստը դադարեցվում է անորոշ ժամանակով։ Մոսկվայի ժամանակով ժամը 19։00–ին Սերգեյ Գավրիլովն ու Պետդումայի մյուս պատգամավորները վերադառնում են Թբիլիսիից։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել