436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Անգելա Մերկելը «Տարվա մարդ» է ճանաչվել Time ամսագրի վարկածով

18:38
09 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը «Տարվա մարդ» անվանակարգի հաղթող է ճանաչվել ամերիկյան Time ամսագրի վարկածով։

«Տարվա մարդ» անվանակարգը նշում է այն մարդկանց, ովքեր, ամերիկյան Time ամսագրի գլխավոր խմբագրի կարծիքով, առավել մեծ ազդեցություն են գործել ավարտվող տարում աշխարհում կատարվող իրադարձությունների վրա լավ կամ վատ իմաստով։ «Տարվա մարդու» հայտարարումը կատարվել է NBC ալիքով հեռարձակվող առավոտյան Today շոուի եթերում։

Բացի Մերկելից, մարդու տարվա կոչման համար պայքարում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, ՌԴ–ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Տրամպը, ինչպես նաև Black Lives Matter կազմակերպության ակտիվիստները, ովքեր պայքարում են աֆրոամերիկացիների իրավունքների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն ընդգրկվել է նոմինանտների ցուցակում, քանի որ տարվա ընթացքում միշտ եղել է քաղաքական և տնտեսական իրադարձությունների կենտրոնում, բայց միաժամանակ քննադատության է ենթարկվել միգրանտների հետ կապված ճգնաժամի պատճառով։

Time–ի վարկածով «Տարվա մարդը» որոշվում է ամեն տարի դեկտեմբերին պարբերականի գլխավոր խմբագրի կողմից` սկսած 1927 թվականից։ Ընդհուպ մինչև 1950 թվականն անվանակարգի հավակնորդ էին կոնկրետ մարդիկ, սակայն հետագայում կոչման արժանացել են նաև վերացական կերպարներ։ 2014 թվականին «Տարվա մարդ» տիտղոսին արժանացել են Էբոլա մահացու վիրուսով հիվանդների խնամող մարդիկ։ Այդ կոչմանն արժանացած առաջին մարդն ամերիկացի օդաչու Չարլզ Լինդբերգն էր, ով պատմության մեջ առաջին անգամ մենակ ինքնաթիռով անցել է Ատլանտյան օվկիանոսի վրայով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում
10:16
06 Նոյեմբերի 2023
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիր մոլորակը
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիրը։ Այս մասին են վկայում Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալները