ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիրը։ Այս մասին են վկայում Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալները։
Փորձագետները զգուշացրել են, որ նոյեմբերի 5-ի օրվա երկրորդ կեսին գրանցվել է գեոմագնիսական դաշտի խանգարում։ Նրանք նշել են, որ Երկրի մագնիսական դաշտի խանգարման աստիճանն արագորեն հասել է G3-ի, ինչը, ըստ գիտական դասակարգման, նշանակում է «ուժեղ», գրում է
lenta.ru-ն։
Հզոր մագնիսական փոթորկի պատճառով ամբողջ մոլորակի վրա կարող են խնդիրներ առաջանալ էներգետիկ համակարգերում։ Անվտանգության համակարգերում հնարավոր են կեղծ ահազանգեր և նավթային տրանսֆորմատորների «եռում»։ Հավանական են արբանյակային և ցածր հաճախականությամբ ռադիոնավիգացիայի և բարձր հաճախականության ռադիոկապի խափանումներ: Բացի այդ, միջին լայնություններում կարելի է նկատել բևեռափայլ։-0-