Հայուհի Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար, նա հաղթել է ազգությամբ թուրք Ագնես էվրենին

04.07.2020, 00:00

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն, Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը ներկայացնող 29-ամյա հայուհի Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար, հաղորդում է Հայաստանի հանրային ռադիոն։:

Պայքար է ընթացել Սոցիալիստական կուսակցության թեկնածու Անուշ Թորանյանի և Եվրախորհրդարանի անդամ Ագնես Էվրենի միջև, որն արմատներով թուրք է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ։-0-