Վեոլիա Ջուրը 10 հազար եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը

18.04.2019, 15:39
«Վեոլիա Ջուր» ընկերությունը 10 հազար եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:
Վեոլիա Ջուրը 10 հազար եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Վեոլիա Ջուր» ընկերությունը 10 հազար եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:

«Իհարկե, գումարը խորհրդանշանական է: Այն միայն կոչված է ևս մեկ անգամ ընդգծելու մեր հարգանքը բարեկամ Ֆրանսիայի նկատմամբ, որը մշտապես Հայաստանի կողքին է, հայ ժողովրդի համերաշխությունը ֆրանսիայի ժողովրդի հետ, ինչպես նաև Վեոլիա Ջուր ընկերության աշխատակիցների ցանկությունը ինչ որ կերպ աջակցել այդ աստվածահաճո գործին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ընկերության մամուլի ծառայությունը նշում է նաև. « Այսօր էլ դժվար է հավատալ, որ համաշխարհային ճարտարապետության այդ կոթողը, որով Ֆրանսիայի ժողովուրդի հետ մեկտեղ իրավացիորեն հպարտանում էր ու հիանում ողջ քրիստոնեական աշխարհը, հրդեհի զոհ դարձավ: Բայց և ուրախություն ապրեցինք բոլորս, տեղեկանալով, որ կորուստն անդառնալի չէ: Իսկ որ տաղանդաշտ Ֆրանսիան Աստվածամոր տաճարը շուտով ոտքի կկանգնեցնի՝ նրան հաղորդելով նոր շուք ու գեղեցկություն, համոզված ենք, մեզանում ոչ ոք չի կասկածում»:-0-