436.65
4.37
404.34
+7
Եղանակը Երևանում
Հայ

«Կանաչ ներդրումների» բում Հայաստանում. GEFF ծրագիրը կտրամադրի 20 մլն դոլար

16:53
14 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (Green Economy Financing Facility - GEFF) ընդհանուր հիմնադրամը ՀՀ–ում «կանաչ տեխնոլոգիաների» համար կազմում է 20 մլն դոլար, երեքշաբթի ասաց Հայաստանում GEFF նախագծի ղեկավարի տեղակալ Անդրո Բուտխուզին (Andro Butkhuzi) արևային լիզինգի թեմայով Ամերիաբանկի կողմից հրավիրված կոնֆերանսի ժամանակ։

Նա նշեց, որ ծրագիրը ֆինանսավորվում է ՎԶԵԲ–ի կողմից` գործարարներին և ֆիզիկական անձանց աջակցելու նպատակով, որոնք ներդնում են այսպես կոչված «կանաչ տեխնոլոգիաներում», իրականացնում են «կանաչ ներդրումներ։ 

«Նախագիծը մեկնարկել է համեմատաբար վերջերս, սակայն շուկայում միտումը շատ դրական է, պահանջարկը բավականին մեծ է և անգամ կարելի է ասել, որ Հայաստանում հիմա նկատվում է ներդրումների բում արևային էներգետիկայում», – ասաց Բուտխուզին։

Նրա խոսքով, գործարարներին շատ է հետաքրքրում էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուների, այդ թվում` արևի հնարավորությունների օգտագործումը ։ 

Նա նշեց, որ Հայաստանի մասով ՎԶԵԲ–ի կողմից ֆինանսավորվող ծրագրի ընդհանուր ֆոնդն այս պահին կազմում է 20 մլն դոլար, որից բիզնեսին արդեն տրամադրվել է մոտ 2–3 մլն դոլար։

«Ծրագիրը նախատսեված է 3–4 տարվա համար, և կա այլ ուղղություններով երկարաձգման հնարավորություն։ Հիմա մենք աջակցում ենք միայն մասնավոր բիզնեսին, սակայն ապագայում նախատեսում ենք ընդլայնել ծրագիրը ֆիզիկական անձանց համար, և կան բավականին լավ հեռանկարներ», – ասաց Բուտխուզին։ 

Նրա խոսքով, ծրագրի առանձնահատկությունը որոշակի ներդրումների խթանումն է, մասնավորապես, եթե գործարարը կառուցում է արևային ֆոտոէլեկտրակայան, ապա նա կարող է ստանալ քեշբեք` վարկի գումարի 20% չափով, այդ կերպ խթանելով էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներում կատարվող ներդրումները։

GEFF–ը ներկայացված է 24 երկրներում, որտեղ համագործակցում է ֆինանսավորմամբ զբաղվող 130 տեղական ֆինանսական կառույցների հետ։ Ծրագրի ներդրումային պորտֆելը կազմում է 4 մլրդ եվրո։ GEFF–ն արդեն ֆինանսավորել է 120 հազար նախագիծ էներգարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում, ինչի հաշվին հաջողվել է տնտեսել 7 մլն տոննա ածխաթթու գազի արտանետում։ 

Հայաստանում GEFF–ը հայկական բանկերին տրամադրում է վարկային գծեր մասնավոր հատվածի ֆինանսավորման համար, ինչպես նաև տրամադրում է տեխնիկական աջակցություն բանկերին և հաճախորդներին ներդրումային ծրագրի գնահատման և արդյունավետության համար։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները
17:25
27 Դեկտեմբերի 2023
Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները
12:23
26 Դեկտեմբերի 2023
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել գերիշխող դիրքի չարաշահման հիմքով
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել
10:15
19 Դեկտեմբերի 2023
Թոփ 7 ֆիլմեր, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Freedom Broker Armenia-ի հետ համատեղ հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում է լավագույն 7 ֆիլմերը, որոնք կհետաքրքրեն ինչպես սկսնակներին, այնպես էլ փորձառու ներդրողներին
22:29
18 Դեկտեմբերի 2023
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» առաջին անգամ թողարկել են 32մլրդ դրամի պարտատոմս
Տեղաբաշխումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից։ Տոկոսադրույքը սահմանվել է 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի, վճարման պարբերականությունը՝ 6 ամիսը մեկ