416.29
4.22
388.08
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ռուս զբոսաշրջիկների համար ԱՊՀ ամենահեռանկարային երկրների թոփ–եռյակում է

13:58
31 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանը 2016 թ.–ին զբաղեցնում է երրորդ տեղը ԱՊՀ երկրների վարկանիշային աղյուսակում` ըստ ռուսների շրջանում զբոսաշրջության և հանգստի հանրաճանաչության աճի, հայտնում է Travel.ru–ն:

2015թ.–ին Հայաստան է այցելել 1,2 մլն զբոսաշրջիկ, որոնցից ավելի քան 500 հազարը` Ռուսաստանից: Զբոսաշրջիկներն ամենից շատ այցելում են Երևան, Ջերմուկ, Ծաղկաձոր և Սևան:

 водопад

Ըստ ռուսների շրջանում զբոսաշրջության հանրաճանաչության աճի` ԱՊՀ երկրների լավագույն հնգյակում են նաև Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Բելառուսը:

Ղազախստանում, ուր տարեկան այցելում է մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ, առավել հանրաճանաչ են Աստանան, Ալմաթին, Կոկչետավը/Կոկշետաուն, Թուրքեստանը, լեռնադահուկային հանգստավայր Չիմբուլակը և Բորովոե հանգստավայրը: Հաջորդ տարի Աստանայում կանցկացվի EXPO-2017 ցուցահանդեսը:

Դուք տոլմա չեք սիրու՞մ կամ չեք կարողանում պատրաստե՞լ>>

Ադրբեջանում, որը 2015թ.–ին ընդունել է ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ, որոնցից 685 հազարը` Ռուսաստանից, առավել հանրաճանաչ են մայրաքաղաք Բաքուն, լեռնադահուկային հանգստավայրերը, ինչպես նաև Գյոյգյոլ լիճը և Կասպից ծովի լողափերը: 

Ղրղըզստանում, ուր նախորդ տարի այցելել է ավելի քան 1,2 մլն զբոսաշրջիկ, ռուսները գնում են Բիշկեկ, Իսսիկ Կուլ լիճ և լեռնադահուկային հանգստավայր Կարակոլ:  

Հայաստանում տարածված «ֆաստֆուդի» հնգյակը>>

Բելառուսում, ուր 2015թ.–ին այցելել է 300 հազար զբոսաշրջիկ, որոնց կեսից ավելին` Ռուսաստանից, այցելում են հիմնականում Մինսկ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Բրեստ, լեռնադահուկային հանգստավայր Լոգոիսկ և Նարոչ լիճ:

Վարկանիշային աղյուսակը կազմվել է նախորդ տարվա ընթացքում ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների կողմից հյուրանոցների և բնակարանների ամրագրման աճի տվյալների հիման վրա: Travel.ru-ի տվյալների համաձայն` ԱՊՀ երկրներում հանգիստը օրական կազմում է միջինը 3 հազար ռուբլի: 

ԱՊՀ երկրները ռուս զբոսաշրջիկների համար գրավիչ են հանգստի ոչ բարձր գների, զարգացած ենթակառուցվածքի, առանց վիզայի մուտքի շնորհիվ։ Այդ երկրները գրավում են նաև ռուսներին այն պատճառով, որ տեղացիներից շատերը տիրապետում են ռուսերենին: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:55
26 Ապրիլի 2024
Ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից գնել էներգառեսուրսը․ ՔՊ–ական պատգամավորը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
Եթե կա որևէ երկիր, որ գազ է վաճառում և կա երկիր, որ գազի կարիք ունի, եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն հարց քննարկելի է, հայտարարել է Թունյանը
10:00
23 Ապրիլի 2024
Ի՞նչ է ռիսկի պրոֆիլը, և ինչպե՞ս է այն կապված ներդրումային ռազմավարության հետ
Նախքան ֆինանսական շուկայում գործարքներ սկսելը, ներդրողը պետք է մշակի գործողությունների պլան: Այս փուլում կարևոր է ոչ միայն հաշվարկների ճշգրտությունը, այլև մոդելավորումը։ Այլ կերպ ասած, պետք է գործի դնել երևակայությունը
10:47
15 Ապրիլի 2024
Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր ռեկորդ է սահմանել
Շոկոլադը շուտով ամբողջ աշխարհում մի քանի անգամ կթանկանա
10:00
12 Ապրիլի 2024
Ինչպես է ֆինանսական կրթվածության մակարդակն ազդում ներդրում կատարելու արդյունավետության վրա
Ֆինանսական կրթվածությունը գիտելիքներն ու հմտություններն են, որոնք թույլ են տալիս կառավարել փողն այնպես, որ հնարավոր լինի հասնել նպատակներին
15:47
11 Ապրիլի 2024
USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ․ USAID–ի ղեկավար
USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ
21:15
09 Ապրիլի 2024
Հայաստանը պետք է դիտարկի ռուսական կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորի խոսքով, Հայաստանը պետք է դիտարկի Ռուսաստանից կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը՝ ի պատասխան ռուսական կողմի նմանատիպ գործողությունների
11:28
04 Ապրիլի 2024
Հայաստանի համար կարևոր խնդիր է տաղանդների և ներդրումների ներգրավումը․ ավստրալացի գրող Բրեթ Քինգ
Նա նաև նշեց, որ Հայաստանում արդեն կա երկու բաղադրիչ տաղանդների և ներդրումների ներգրավման համար
10:00
04 Ապրիլի 2024
Թրեյդերական բառարան նրանց համար, ով ուզում է «գլուխ հանել» ներդրումների աշխարհից
Կպատմենք տարածված արտահայտությունների մասին, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել ֆոնդային բորսայի բառապաշարում
10:00
21 Մարտի 2024
Ինչպես հաշվի ընտրությունը կօգնի հասնել ֆինանսական նպատակին
Եկեք տեսնենք, թե ինչ տեսակի ներդրումային հաշիվներ կան և ում են հարմար դրանք
15:24
19 Մարտի 2024
ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հանրապետության բանկերի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
13:04
19 Մարտի 2024
ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար
ՌԲԿ-ն հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում