441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանից ռուսական շուկա գինու արտահանումը ավելացել է 20 տոկոսով

17:09
06 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանից ռուսական շուկա գինու արտահանումը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ, 2016 թ.-ի առաջին կիսամյակում աճել է 20,5 տոկոսով` հասնելով 604,2 հազար լիտրի: Այդ մասին հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը` հղում անելով Հայաստանի մաքսային ծառայության տվյալներին:

Ընդ որում, գերատեսչության տվյալներով, 2016 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստան արտահանվող հայկական գինու մաքսային արծեքը կազմել է 1,8 մլն դոլար` 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի 1,2 մլն դոլարի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը ավելացրել է նաև ռուսական շուկա արտահանվող 80 տոկոսից պակաս թնդություն ունեցող էթիլ սպիրտի ծավալները` 2,2 մլն լիտրից (29,8 մլն դոլար) մինչև 8,87 մլն լիտր (60,8 մլն դոլար):

Ընդհանուր առմամբ, 2016 թ.-ի առաջին կիսամյակում հայկական գինու համախառն արտահանումը 2015 թ.-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է 24,7 տոկոսով` մինչև 779,9 հազար լիտր, իսկ 80 տոկոսից ցածր թնդություն ունեցող էթիլ սպիրտի արտահանման ծավալը` 2,2 անգամ` մինչև 10 մլն լիտր:

Միաժամանակ, 2015 թ.-ի ընթացքում գրանցվել է Հայաստանից գինու և 80 տոկոսից ցածր թնդություն ունեցող էթիլ սպիրտի արտահանման անկում` կապված ռուսական շուկայի բարդ իրավիճակի հետ, քանի որ հայկական ալկոհոլի արտահանման ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում հենց Ռուսաստանին:

Ռուբլու կտրուկ արժեզրկման հետևանքով հայ ձեռնարկատերերի արտադրանքն ուղղակի շահավետ չէր ռուսական շուկայում: Այդպես, 2015 թ.-ին գինու արտահանումը կրչատվել է 31,5 տոկոսով` մինչև 1 451,6 հազար լիտր, իսկ 80 տոկոսից ցածր թնդություն ունեցող էթիլ սպիրտի արտահանումը` 8,4 տոկոսով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները