ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ներկայացնելով 2015 թ.–ի բյուջեի նախագիծը։
Նրա խոսքով, հաշվի առնելով 2017 թ.–ին տնտեսական աճի դրական միտումները` կառավարությունը որոշել է բարձրացնել 2018 թ.–ի ՀՆԱ–ի աճի ցուցանիշը։
«2017 թ.–ի բյուջեով տնտեսական աճը նախատեսված է 3,2 տոկոս, սակայն 8 ամսվա արդյունքում գրանցված բարձր տնտեսական ակտիվությունը և հետագա միտումները թույլ են տալիս հուսալ, որ 2017 թվականը մենք կավարտենք տնտեսական աճով` 4–4,8%–ի միջակայքում», – ասաց Արամյանը։
Նա նշեց, որ այս կապակցությամբ ինչպես Ֆինանսների նախարարությունը, այնպես էլ ԿԲ–ն մինչև 4,3% բարձրացրել են տնտեսական աճի կանխատեսումները 2017 թ.–ի արդյունքում, ինչը թույլ է տալիս հուսալ, որ 2018 թ.–ին կգրանցվի ավելի բարձր աճ։
Ըստ բյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2017 թ.–ին նախատեսված է 3,2%։ Առաջին կիսամյակի արդյունքում տնտեսական աճը կազմել է 6%։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում