438.46
4.38
402.63
+7
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն աշխատանքի նոր առաջարկ է ստացել ՀՀ կառավարության կազմում

16:27
23 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն ուրբաթ լրագրողներին հայտարարեց, որ աշխատանքի նոր առաջարկ է ստացել ՀՀ նոր կառավարության կազմում։

Ըստ լրատվամիջոցների` Արծվիկ Մինասյանը կհեռանա էկոնոմիկայի նախարարի պաշտոնից և կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը։

«Եղել է տարբեր ուղղությունների առաջարկ, և ես, որպես ՀՅԴ–ից առաջադրված թեկնածու, մտադիր եմ այդ առաջարկը ներկայացնել Գերագույն խորհրդի քննարկմանը, ինչից հետո կընդունվի վերջնական որոշում», – ասաց Մինասյանը։

Նա, սակայն, չնշեց, թե կոնկրետ ինչ ուղղություն է նրան առաջարկվել` ընդգծելով, որ դրա մասին հայտնի կդառնա ՀՅԴ Գերագույն խորհրդի որոշումից հետո։

Նա նշեց, որ կշարունակի կատարել իր պարտականությունները էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի պաշտոնում մինչև նախարարությունը ձևափոխվի և դառնա Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն ու նախագահի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվի նոր նախարար։

Մինասյանը պարզաբանեց, որ չի կարող մնալ այդ պաշտոնում, քանի որ համաձայն չի նախարարության ձևափոխման հետ կապված մոտեցումների հետ, որի անվանման մեջ, նրա կարծիքով, պարտադիր պետք է լինի «էկոնոմիկա» բառը։

Տեղի են ունեցել լուրջ կառուցվածքային փոփոխություններ նախարարություններում և գերատեսչություններում>>

«Բացի այդ, վարչապետը ցանկություն էր հայտնել այդ պաշտոնում տեսնել ուրիշ մարդու, իսկ ես չեմ ձգտում պահել աթոռը ցանկացած գնով, քանի որ ՀՅԴ–ի համար ոչ մի պաշտոն ինքնանպատակ չէ, հիմնական խնդիրն աջակցությունն է քաղաքական համաձայնագրի հիմնական նպատակների և խնդիրների իրականացման գործում, որոնք բխում են սահմանադրական փոփոխություններից և թույլ են տալիս ապահովել երկրի զարգացումը», – ասաց Մինասյանը։

Նա նաև նշեց, որ այս պահին շարունակում է կատարել իր պարտականությունները։

«Ես չեմ հավաքել իրերս, ինչպես պնդում են որոշ լրատվամիջոցներ, և բոլոր ցանկացողները կարող են գալ իմ կաբինետ և համոզվել», – ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը։

Նա նաև ընդգծեց, որ անկախ նրանից, թե ինչ նախարարություն է գլխավորում` հիմնական շեշտը դրվելու է երկրի զարգացման ապահովման վրա։

Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր աջակցել են իրեն նախարարի պաշտոնում լինելու ժամանակ` ընդգծելով, որ պրոֆեսիոնալ շրջանակները կգնահատեն գործունեությունը։

«Ուրախ կլինեմ շարունակել համագործակցությունը` ի բարօրություն երկրի», – ասաց Մինասյանը։

Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում` Էկոնոմիկայի նախարարության լիազորությունները կրճատվում են, նախարարության կառուցվածքից դուրս են գալիս զբոսաշրջության, ավիացիայի ոլորտներն ու այլ բնագավառներ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
10:00
13 Մարտի 2024
5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%