ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական A’Studio հայտնի խումբը կժամանի Երևան։
Ինչպես հայտնում են կազմակերպիչները, խումբը Հայաստանի մայրաքաղաքում համերգ կտա հուլիսի 4–ին Dvin Music Hall–ում` ներկայացնելով իր ամենահայտնի և սիրված երգերը։
A’Studio խումբը ստեղծել է ղազախ երաժիշտ Բայգալի Սերկեբաևը և մի քանի անգամ փոփոխել է իր կազմը և անվանումը։ Ի սկզբանե այն կոչվում էր «Ալմա Աթա», այնուհետև` «Ալմա Աթա ստուդիո»։ Ա.Պուգաչյովայի «Երգի թատրոնին» միանալուց հետո անվանումը կրճատվեց և դարձավ A’Studio։
Մի քանի անգամ փոխվել են նաև խմբի մենակատարները` տղամարդկանց խմբի առաջին մենակատարը դարձավ Պոլինա Գրիֆիս, բայց ընդամենը երեք տարով։ 2005 թվականից մինչ օրս A’Studio–ի մենակատարը վրացուհի Քեթի Տոպուրիան է, ով նոր շունչ հաղորդեց խմբին։
A’Studio–ն իր երկրպագուներին երգեր է ներկայացնում արդեն գրեթե երեսուն տարի` թողարկելով 17 ալբոմ և նկարահանելով երկու տասնյակ տեսահոլովակներ։ Խումբը ելույթ է ունեցել աշխարհի տարբեր բեմերում։ Ամենահայտնի հիթերն են` «Улетаю», «Джулия», «S.O.S», «Тик-так», «Бегу к тебе», «Так же, как все» և այլն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում