Փարիզում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2021»–ի հայաստանյան պատվիրակ Մալենայի առաջին փորձը (ՎԻԴԵՈ)

16.12.2021, 12:52
«Մանկական Եվրատեսիլ 2021», Մալենայի առաջին փորձի կադրերը Փարիզում. ՎԻԴԵՈ
Փարիզում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2021»–ի հայաստանյան պատվիրակ Մալենայի առաջին փորձը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Փարիզում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենայի առաջին փորձը։

Մրցույթին Մալենան հանդես է գալու 9–րդ համարի ներքո «Քամի, քամի» ստեղծագործությամբ։

Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի մասնակից Մալենան առաջինն է «Մանկական Եվրատեսիլ-2021»–ի առցանց քվեարկության արդյունքում։

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։-0-