ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Արևադարձ» և «Ռեինկարնացիա» ֆիլմերի ամերիկացի ռեժիսոր Արի Աստերը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը ներառել է տարբեր ժանրերի և տասնամյակների տասը ֆիլմերի ցանկում, որոնք խորհուրդ է տալիս դիտել։ Այս մասին գրում է
«Կյանքի կանոններ» հրատարակությունը։
Աստերը պատմել է, որ «Նռան գույնը» իրեն ոգեշնչել է ստեղծել շվեդական գյուղը, որտեղ տեղի են ունենում «Արևադարձ» ֆիլմի գործողությունները:
«Նռան գույնը» Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմերից է։ Թողարկվել է 1968 թվականին և նվիրված է Սայաթ-Նովային։–0–