437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

2018 թ.–ի տասն ամենակարևոր մշակութային իրադարձություններն` ըստ «Նովոստի–Արմենիա»–ի

18:55
22 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անցնող 2018 թվականը կհիշվի մի շարք կարևոր մշակութային իրադարձություններով։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է կարևոր մշակութային իրադարձությունների սեփական տասնյակը։

1. Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ ելույթը Վալետայում անցկացված միջազգային փառատոնին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգային ծրագրով Միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, որն անցկացվում էր ապրիլի 15–ից մայիսի 1–ը Մալթայի մայրաքաղաք Վալետայում, որն այս տարի հռչակվել էր Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Փառատոնի շրջանակում կազմակերպվել էին Հայկական մշակույթի օրեր, որոնց ժամանակ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումը տվեց 16 համերգ։ Հնչեցին համաշխարհային երաժշտական ժառանգության լեգենդներ Ալեքսեյ Շորի, Բեդրժիխ Սմետանայի, Պյոտոր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի, Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործությունները։ Հայկական դասականներից հնչեցին Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, «Դիմակահանդես» սյուիտը, հատվածներ «Սպարտակ» բալետից։

2. Երևանում հրապարակվեց Aurora Prize-2018–ի դափնեկրի անունը

Հերթական` երրորդ «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվեց Երևանում հունիսի 9–ին։ Aurora–2018–ի դափնեկիր դարձավ փաստաբան Չո Լա Աունը։ Նա մեծարանքի է արժանացել այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին և հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների համար։ Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արևածագին Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում: «Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության վերապրողների անունից`ի երախտագիտություն նրանց փրկողների։ Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածությունների ցանկից։ Որպես «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չո Լա Աունն ստացել է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև, ինչպես նաև նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1,000,000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրությամբ նվիրաբերելով հետևյալ երեք միջազգային կազմակերպություններին, որոնք Մյանմայում բժշկական օգնություն և օժանդակություն են տրամադրում փախստականներին. «Բժիշկներ առանց սահմանների», Լոնդոն (Médecins Sans Frontières), MERCY Մալայզիական բժշկական նպաստամատույց, Մալայզիա (Malaysian Medical Relief - MERCY Malaysia), Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով, Շվեյցարիա, ԱՄՆ (ICMC – International Catholic Migration Commission)։

3. «Ոսկե ծիրան» միջազգային XV հոբելյանական կինոփառատոն

«Ոսկե ծիրան» միջազգային XV հոբելյանական կինոփառատոնը դարձավ երևանյան մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը։ Կինոփառատոնն անցկացվեց Երևանում հուլիսի 8–14–ը։ «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի շրջանակում ցուցադրվեց 27 ֆիլմ` 9 երկրից, միջազգային կինեմատոգրաֆը ներկայացրեցին 110 ֆիլմեր։

Կինոփառատոնի շրջանակում կազմակերպվեցին վարպետության դասեր և հանդիպումներ փառատոնի հյուրերի հետ, որոնց թվում էին հայտնի կինոռեժիսորներ Դարեն Արոնոֆսկին, Ջանֆրանկո Ռոզին, Ուլրիխ Զայդլ Շոն Բեյքերը, Ասղար Ֆարհադին։ Շառլ Ազնավուրի հրապարակում հայտնվեցին հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը` ռեժիսորներ Ալբերտ Մկրտչյան, Արա Վահունի և Ներսես Հովհաննիսյան։

«Միջազգային խաղարկային կինո» մրցութային ծրագրում գլխավոր մրցանակին` «Ոսկե ծիրանին» արժանացավ ռեժիսոր Ռոման Բոնդարչուկի գերմանա–ուկրաինական «Հրաբուխ» ֆիլմը։ «Արծաթե ծիրանին» արժանացավ շվեյցարացի ռեժիսոր Ժեռմինալ Ռոոյի «Ֆորտունա» ժապավենը։

Համաշխարհային կինեմատոգրաֆում հատուկ ավանդի և «Ոսկե ծիրանի» հետ արգասաբեր գործակցության համար կինոփառատոնի հյուրերին` Ասղար Ֆահրադիին և Ջանֆրանկո Ռոզիին շնորհվեցին փարաջանովյան տալերներ: Հայ մշակույթի զարգացման գործում հատուկ մրցանակ շնորհվեց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին:

4. «Գայանե» բալետը վերադարձավ Մեծ թատրոնի բեմ

Գրեթե հիսունամյա դադարից հետո Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը հայ արտիստների կատարմամբ հուլիսի 24-ին վերադարձել է Մոսկվայի Մեծ թատրոնի բեմ: Բալետը ներկայացրել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
Ցուցադրությունը նվիրված էր միանգամից երեք հոբելյանների` Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին, Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին:

5. Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սկսել է գործել «Armenia» բացառիկ ցուցահանդեսը
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքի հայտնի «Մետրոպոլիտեն» թանգարանում տեղի ունեցավ հայ ժողովրդի` քրիստոնեության ընդունումից սկսած գեղարվեստական և մշակութային նվաճումներին նվիրված «Armenia» բացառիկ ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

Մինչև 2019 թվականի հունվարի 13-ը տևող ցուցահանդեսում ներկայացված է 140 ցուցանմուշ, այդ թվում` 34 ցուցանմուշ Հայաստանի պատմության թանգարանից, 20 ցուցանմուշ` Էջմիածնից և 28 ցուցանմուշ` Մատենադարանից: Կան ցուցանմուշներ, որոնք առաջին անգամ են ցուցադրվում:

6. Ֆրանկոֆոնիայի օրեր և Ազվանուրի հիշատակին նվիրված գալա համերգ

Հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի շաբաթ: Անցկացված միջոցառումնեի շրջանակում Երևանի կենտրոնում հոկտեմբերի 9-ին կայացավ «Ֆրանկոֆոնիայի գյուղի» պաշտոնական բացումը: Ազատության հրապարակում շաբաթվա ընթացքում գործեցին 40 մասնագիտացված տաղավարներ, որտեղ կարելի էր ծանոթանալ ՖՄԿ 20 անդամ պետությունների մշակույթին: Ֆրանկոֆոնիայի օրերի բարձրակետը հոկտեմբերի 11-ին անցկացված գալա համերգն էր Երևանի կենտրոնում: Դրան մասնակցեցին հայտնի երգչուհիներ ZAZ-ը, Մելոդի Գարդոն, Անժելիկ Կիջոն, ինչպես նաև DJ Folamour-ը: Գալա համերգի եզրափակիչ մասը նվիրված էր լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի հիշատակին, ով մահացավ 2018 թվականի հոկտեմբերի մեկին:

7. «ReAnimania» անիմացիոն կինոյի հոբելյանական փառատոն

«ReAnimania» անիմացիոն ֆիլմերի հոբելյանական տասներորդ հայկական փառատոնն անցկացվեց Երևանում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը: Այս տարի փառատոնի մասնակցության հայտ էին ներկայացրել ավելի քան երկու հազար անիմացիոն ֆիլմեր 100 երկրներից: Հոբելյանական փառատոնին մասնակցեցին անիմացիայի ոլորտի ավելի քան 200 մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից:

10 օրերի ընթացքում հանդիսատեսը կարողացավ տեսնել շուրջ 400 ֆիլմ հինգ մրցութային ծրագրերում: Լավագույն լիամետրաժ ֆիլմեր են ճանաչվել «Քրիսը Շվեյցարիայից» և «Հերթական մեկ այլ օր», լավագույն կարճամետրաժ ֆիլմերն են` «Ուիքենդները», ցուցադրված` «Մի ուրվականի պատմությունը», հեռուստատեսային և կրթական` «Իրերը իրավունք չունեն», անիմացիոն կլիպ` « N.A.P», հայկական անիմացիոն ֆիլմ` «Թույլ ինձ հպատակվել»: Հատուկ մրցանակներ են շնորհվել «Հաղթելով Փաբլոյին» և «Սիրի ինձ, վախեցի ինձանից» կինոժապավեններին:

8. Հայաստանի ջազ նվագախմբին նվիրված Yerevan Jazz Fest 2018-ը

Ամենամյա միջազգային Yerevan Jazz Fest 2018 ջազային փառատոնն անցկացվել է Հայաստանում նոյեմբերի 7-ից 20-ը: Քանի որ այս տարի լրացել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի 80-ամյակը, փառատոնը նվիրված էիր կոլեկտիվի հիմնադիր Արտեմի Այվազյանին:

Փառատոնի սկիզբը տրվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ հանդես է եկել տասն անգամ «Գրեմիի» արժանացած, փողահար Արթուրո Սանդովալը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Փառատոնի մասնակիցները երկրորդ օրը մեկնել են Շուշի, որտեղ կայացել է ջազմեն Սերգեյ Մանուկյանի և Արցախի պետական ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանը) համատեղ համերգը: Նոյեմբերի 13-ին Գյումրրիյում կայացել է Սերգեյ Մանուկյանի, Ռաֆայել Պետրոսյանի և Կարեն Գրիգորյանի կվարտետը: Դեկտեմբերի 19-ին Երևանում հանդես են եկել ջազ երգչուհի և ամերիկացի հեռուստավարող Չայնի Մոզեսը: Փառատոնի փակման օրը գալա համերգին հանդես են եկել Հայաստանի պետական ջազ նվագախումբը և Օլեգ Լունդսրեմը` Բորիս Ֆրումկինի ղեկավարությամբ:

9. Հայաստանում առաջին անգամ կայացել են Եվրոպական կինոյի օրերը

Նոյեմբերի 17-ից 30-ը Երևանի, Գյումրիի և Դիլիջանի կինոսիրահարները Հայաստանում առաջին անգամ անցկացված Եվրոպական կինոյի շրջանակում հնարավորություն են ունեցել ծանոթանալ արևմտյան կինեմատոգրաֆի լավագույն ֆիլմերին, որոնցից շատերը ճանաչված միջազգային փառատոների հաղթողներ են: 11 եվրոպական երկրների ֆիլմերը դիտելուց բացի, փառատոնի շրջանակում մրցույթ էր անցկացվել երիտասարդ հայ կինեմատագրաֆիստների շրջանում` լավագույն սցենարի և լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը որոշելու համար: Լավագույն սցենար մրցույթի հաղթողներն էին երիտասարդ սցենարիստներ` Հարություն Վիրաբյանը, Նաիրի Հախվերդյանը և Արտավազդ Եղիազարյանը: Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմի մրցույթում հաղթել էին Լիա Կարապետյանը, Մարիա Սարգսյանը և Վահե Սարգսյանը: Նրանց աշխատանքները գնահատել է մասնագիտական ժյուրին, որի կազմում էին «Ոսկը ծիրան» փառատոնի կազմակերպչական կոմիտեի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիյի ներկայացուցիչները:

10. Երևանում կայացավ «Ախթամար» սառցե շոուի միջազգային պրեմիերան

Նոյեմբերի 25-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է «Ախթամար» սառցե շոուի միջազգային պրեմիերան` գեղասահքի միջազգային, օլիմպիական չեմպիոնների, նաև աշխարհի չեմպիոնների և միջազգային մրցումների եզրափակիչ անցած գեղասահորդների մասնակցությամբ:

Պատմության մեջ առաջին անգամ ՄՀՀ դահլիճում շոուի ձևաչափում ներկայացվել էր հին հայկական առասպելը: Հանդիսատեսը հնարավորություն ստացավ դիտել գեղեցիկ շոու վառ համարներով և կոմպոզիտոր Ալեկսեյ Գալինսկու երաժշտությամբ: Աստվածուհի Անահիթի դերում հանդես եկավ Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի երկակի չեմպիոն Իրինա Սլուցկայան, Արտաշես թագավորի դերում էր Արթուր Դմիտրիևը, Թամարայի` Անաստասիա Մարտյուշևան, Ազատի` Կոնստանտին Գավրինը:-0-




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
15:02
09 Հունվարի 2024
«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը
09:42
08 Հունվարի 2024
Հունվարի 9–ին կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը
12:18
22 Դեկտեմբերի 2023
Հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
Պատմական իրադարձություն․ հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
13:27
19 Դեկտեմբերի 2023
Netflix–ը ՀՀ–ում կնկարահանի երկու ֆիլմ և մեկ սերիալ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել հայտնի դերասան Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ