ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական «X Factor»–ի մասնակից Միրիամ Բաղդասարյանը ցնցել է կանադական «Ձայնը» մրցույթի հանդիսատեսին և ժյուրիի անդամներին։
Լարա Ֆաբիանը, Գարուն, Ալեքս Նևսկին և Էրիկ Լապուանտը նախընտրել են Միրիամին «Մենամարտեր» փուլում։
Բաղդասարյանի մարզիչը` Լարա Ֆաբիանը, չի թաքցրել հույզերը Միրիամի փայլուն ելույթից հետո։
Միրիամը կատարել է Կրիստինա Ագիլերայի «Hurt» ստեղծագործությունը։–0–