ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողներին մեկնաբանել է իր հրաժարականի պատճառը:
«Գնահատելով ողջ տեղեկությունը, տեղեկատվական հոսքերը և ոչ միայն` այդպիսի որոշում եմ կայացրել, հրաժարականի դիմում եմ ներկայացրել»,- ասաց Զեյնալյանը:
Загружается новость ... "Лево"
Հունիսի 7-ին Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից` այդ մասին հայտնելով իր Facebook-ում: Ավելի վաղ իր հրաժարականի մասին հայտնել է Հայաստանի ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը: -0-