ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախնական տեղեկություններ է հայտնում Վրաստանում մեքենայի վթարման վերաբերյալ:
Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում:
ՀՀ ԱԻՆ-ի փոխանցմամբ, հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։
Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Նախնական տվյալներով, 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Նախարարը Facebook-ի իր էջում գրել է, որ Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է և մեքենայի լուսանկար է տեղադրել:
«Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը նախնական տվյալներով երթևեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին»,- գրել է Թորոսյանը, տարակուսանք հայտնելով կատարվածի վերաբերյալ:
Загружается новость ...
"Право"
«Չգիտեմ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ, հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել»,- եզրափակել է նա: -0-