530.62
7.19
475.87
+30
Եղանակը Երևանում
Հայ

Խփեցինք Գազելին, հետո մեր ավտոյի դիմացը վառվեց. փոքրիկ Նարեն` Արարատի մարզում սարսափելի ՃՏՊ–ի մասին (ՎԻԴԵՈ)

11:00
07 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Արարատի մարզում 6 մարդու կյանք խլած սոսկալի ավտովթարից տուժած փոքրիկ Նարեն պատմում է ՃՏՊ–ի մասին, հաղորդում է shantnews.am–ը։ 

Загружается новость ... "Лево"

«Գազելը կանգնած էր, ինչ–որ մի ավտո, մեկ էլ մենք եկանք խփեցինք Գազելին, հետո մեր ավտոյի դիմացը վառվեց, վարորդի կողքի նստածը եկավ, պատուհանը կոտրեց, ինքը թռավ, հետո ես թռա, ոտքս ցավում էր, հետո էլ ինչ–որ մի տղա գրկեց ինձ, տարավ, նստեցրեց Mercedes, հետո եկանք հիվանդանոց», – հիշում է Նարեն։ 

Փոքրիկի խոսքով, նրանք տատիկի հետ Վայքից գալիս էին Երևան։ 

Նախօրեին ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota, ՎԱԶ 2106 մակնիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է 6 մարդ։Կա 13 վիրավոր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):–0– 

Տեսանյութը` Shant News–ի


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:03
15 Օգոստոսի 2019
Երևանում 59–ամյա տղամարդու տան բակում կանեփի թփեր են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Երևանի տներից մեկի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել։
20:29
15 Օգոստոսի 2019
Երթևեկի փոփոխություն` Երևանի առանցքային փողոց–խաչմերուկում
Երևանի կարևոր փողոց–խաչմերուկում կկատարվի երթևեկի կազմակերպման փոփոխություն։
19:40
15 Օգոստոսի 2019
Security Dream ՍՊԸ–ի հիմնադիրը կկալանավորվի. դատարանը բավարարել է միջնորդությունը
Դատարանը բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիրին կալանավորելու միջնորդությունը
18:46
15 Օգոստոսի 2019
Ողբերգությունից` մեկ քայլ. 39–ամյա կնոջ ինքնասպանությունը հաջողվեց կանխել
Գրեթե երկու ժամ առաջ մի քաղաքացի փորձել է ինքնասպանություն կատարել։
18:03
15 Օգոստոսի 2019
Instagram գեղեցկության մրցույթ` Հայաստանում. առաջին անգամ կանցկացվի Miss Virtual World մրցույթը
Հայաստանը դարձել է 19 երկրներից մեկը, որտեղ մեկնարկել է Instagram գեղեցկության մրցույթը։
16:12
15 Օգոստոսի 2019
Վրաստանում կսահմանափակվի հայկական կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը
ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը:
15:45
15 Օգոստոսի 2019
ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են վարչապետի երկու գլխավոր խորհրդականներն ու օգնականը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել իր երկու գլխավոր խորհրդականներին և օգնականին աշխատանքից ազատելու մասին:
13:52
15 Օգոստոսի 2019
Security Dream-ի գործով կան նոր դերակատարներ. որոշում է կայացվել նրանց ձերբակալման մասին
Security Dream-ի գործով կան նոր դերակատարներ. որոշում է կայացվել նրանց ձերբակալման մասին:
12:47
15 Օգոստոսի 2019
Երևանում անցկացվում է բողոքի ակցիա Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ կազմակերպվել է բողոքի ակցիա Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ։
10:37
15 Օգոստոսի 2019
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
08:00
15 Օգոստոսի 2019
Չորեքշաբթի` օգոստոսի 14–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 14–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:56
14 Օգոստոսի 2019
Հայ զինծառայողը վիրավորում է ստացել հակառակորդի գնդակոծման հետևանքով
Այս մասին հայտնեց Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։