ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունում ստուգվում է հաղորդավար Համլետ Ղուշչյանի առևանգման մասին հաղորդումը, հայտնեց գլխավոր դատախազի` ԶԼՄ–ների հետ կապերի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Հարղորդավար Համլետ Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ»,– գրել է Աբրահամյանը Facebook–ի իր էջում։
«Հրապարակ» թերթին տված հարցազրույցում Ղուշչյանը պատմել է, որ որոշ ժամանակ առաջ իրեն առևանգել են հայտնի գործարարի մարդիկ և «ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք»։
Հիշեցնենք, որ մոտ օրերին ցանցում հայտնված` Ղուշչյանի հարցազրույցը հայտնի բարդ Ռուբեն Հախվերդյանի հետ (հղումը`
այստեղ) մեծ իրարանցում է առաջացրել հայ հասարակությունում։ -0-